Նորվեգիայի եկեղեցու ղեկավարությունը հաստատել է պսակադրության նոր կանոնները, որոնք թույլ են տալիս միասեռականներին ամուսնանալ եկեղեցով։ Այս մասին հայտնում է The Local-ը։
Եպիսկոպոսների խորհրդաժողովը հավանություն է տվել եկեղեցով միասեռականների պսակադրությանը 88 «կողմ» և 32 «դեմ» ձայների հարաբերակցությամբ՝ վերջ դնելով երկու տասնամյակ շարունակված քննարկումներին։
Եկեղեցու ներկայացուցիչները ստացել են իրավունք՝ հրաժարվելու միասեռական ամուսնությունների կնքումից, սակայն նման զույգերը կարող են պսակվել տեղի եկեղեցում՝ առանց հոգևորականի կողմից մատուցվող արարողության։
Նորվեգիան Եվրոպայի ամենաազատական երկրներից մեկն է։ Միասեռ ամուսնություններն ու որդեգրումը երկրում օրինական են համարվում 2009 թվականից, իսկ նորվեգական եկեղեցին նաև թույլ է տալիս միասեռականների ձեռնադրումը։









































