Սուր զգացողությունների սիրահար և իմպուլսիվ գործող մարդիկ հնարավոր է ունենան ուղեղի որոշ մասերի այլ կառուցվածք, ասված է ամերիկացի գիտնականների խմբի հետազոտությունում, որը հարպարակվել է The Journal of Neuroscience պարբերականում:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սուր զգացողությունների բարձր աստիճանի ձգտող մարդկանց մոտ գլխուղեղի կեղևի հաստությունն այն շրջաններում, որոնք պատասխանում են որոշումներ ընդունելուն և ինքնավերահսկողությանը, ավելի բարակ է, քան նրանց մոտ, ովքեր չեն ձգտում էքստրիմի: Այդ նույն փոփոխություններն ուժեղացնում են այն մարդկանց իմպուլսիվությունը, որոնք օգտագործում են ալկոհոլ, ծխախոտ և կաֆեին:
Նոր հետազոտությունն ապացուցում է, որ ծխելը, ալկոհոլի օգտագործումը և նույնիսկ սուրճի չարաշահումը ժամանակի ընթացքում կարող են ազդել ուղեղի անատոմիայի և ֆունկցիաների վրա:
Հեղինակների կարծիքով՝ ստացված տվյալները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կերպով օգնել ոչ մեծ տարբեր հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց:










































