Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է Լիսաբոնում նախաղային մարզում անցկացնելու հնարավորությունից:
Bild-ը հայտնում է, որ մյունխենցիները վերջին մարզումը կանցկացնեն «Ալյանց Արենա»-ում, Լիսաբոն մեկնելուց առաջ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բավարիա»-ն Լիսաբոնում հանդիպում կանցկացնի «Բենֆիկա»-ի հետ: Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել է մյունխենցիների` 1:0 հաշվով հաղթանակով:







































