Tuesday, 23 06 2026
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր

ՀՀ և ԼՂՀ իշխանությունները ցինիկ վերաբերմունք դրսևորեցին ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու իրողության նկատմամբ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

-Պարոն Խանումյան, ՌԴ նախագահ Պուտինը օրերս անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվում էր նաև ԼՂ հետ կապված խնդիրը, միաժամանակ  տեղի ունեցավ Լավրովի հանդիպումը Ալիևի հետ, ապա Իրանի ԱԳ նախարարը շտապեց և միացավ այդ հանդիպմանը, որին հետևեց Երևանից արդեն մեկնած Մեդվեդևի այցը Բաքու: Այնուհետև ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ իրենք պատրաստ են զենք մատակարարել Ադրբեջանին: Հանրագումարի բերենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ռուսական քայլերը և հասկանանք՝ Ռուսաստանն ի՞նչ է ցանկանում սրանով անել:

-Նախևառաջ իր շահերն  է առաջ մղում, ցավոք սրտի, 2010-ական թվականներից Ռուսաստանում խիստ մերկանտիլիստական քաղաքականություն է սկսվել մեր տարածաշրջանի նկատմամբ, որի նպատակը զենքի վաճառքից շահույթներ ստանալն է: Զենքի գնորդ հանդիսացավ Ադրբեջանը, որն էլ կարողացավ այդ հարաբերությունները զարգացնել և դրանով ավելի մտերմանալ Ռուսաստանի հետ: Մյուս կողմից՝ վերջին շրջանում Արևմուտքի՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից քննադատություններն Ադրբեջանի նկատմամբ և հնարավոր պատժամիջոցների կիրառման վտանգը՝ մարդու իրավունքների հետ կապված, Ադրբեջանին վերջնականապես կամ առավելագույնս մոտեցրին Ռուսաստանին: Ցավոք սրտի, Ռուսաստանը, որպես այս տարածաշրջանի նախկին մետրոպոլիա, հսկայական դերակատարություն է ունեցել այս տարածաշրջանի քաղաքական քարտեզի ձևավորման վրա: ԻՆչպես գիտեք՝ ղարաբաղյան նոր կոնֆլիկտի պատճառը նույնպես Մոսկվայում է թաքնված, այսինքն՝ հենց 1921թ-ին այն ժամանակվա Մոսկվան, Ստալինը որոշեց Ղարաբաղի ճակատագիրը, ինչի հետևանքն էլ այսօրվա հակամարտությունն է: Ռուսաստանը վարում է նախկին կայսրությունից բխող քաղաքականություն այս տարածաշրջանի նկատմամբ՝ փորձելով հնարավորինս շատ տնտեսական և աշխարհաքաղաքական շահ ստանալ դրանից:

-Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խումբը գտնվում էր Հայաստանում, սակայն եթե հաշվի առնենք, որ պաշտոնական Մոսկվան կարծես թե հարցի կարգավորումն իր ձեռքն է վերցրել, ի՞նչ կարելի է ակնկալել այս խմբի աշխատանքներից:

-Կարգավորման գործընթացի ցանկացած դիվերսիֆիկացիա այս պահին մեր օգտին է: Ես տեսնում եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ են ցայտնոտի մեջ, նրանց բոլորովին ձեռնտու չէ որևէ կենտրոնի կողմից եթե ոչ պարտադրված, ապա գոնե հստակ դրված պահանջները կարգավորման վերաբերյալ: Իմ կարծիքով՝ դրանով է պայմանավորված նաև Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարության կողմից արված առաջարկները կարգավորման վերաբերյալ: Եթե մենք կարողանանք ժամանակ շահել մեր բանակցային գործընթացում, ապա դա կլինի բավականին մեծ նվաճում: Մենք 4-5 տարի կորցրել ենք բանակի արդիականացման խնդիրները լուծելու համար. չնայած մեր զիվորների և սպաների անձնազոհության շնորհիվ սահմանը գրեթե անսասան մնաց, բայց մենք ունեցանք մարդկային կորուստներ, և այդ կորուստները մեր բանակում արդիականացման պակասի պատճառով եղան:

-Կարծում եք կկարողանա՞նք հասնել ադրբեջանական բանակին՝ այսինքն՝ դառնալ այնքան նոր տեխնիկապես հագեցած և ունենալ այն ամենը, ինչ ունի Ադրբեջանը:

-Պետք չէ գնել բոլոր այն զենքերից, ինչ ունի Ադրբեջանը, բայց կան համակարգեր, որոնք պարտավոր ենք ստեղծել տարբեր մարտահրավերներին դիմագրավելու համար, հատկապես հետախուզական նոր տեխնիկայի ՝ անօդաչու թռչող սարքերի մասին է խոսքը: Պետք է ռազմական պատվերներ տալ ՏՏ ոլորտում աշխատող հայկական ընկերություններին, այպիսով ավելի էժան և ավելի անկախ կհասնենք այդ ոլորտի արդիականացմանը:

-Ինչպե՞ս եք վերաբերվում նախագահ Սարգսյանի վերջին օրերի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պատրանքներ չունի, հզոր հովանավորներ չունի, որովհետև Ռուսաստանը չի կարող Հայաստանի համար լինել այնպես հզոր, ինչպես Թուրքիան է Ադրբեջանի համար: Եվ ի՞նչ կասեք նախագահի այն խոստովանության մասին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց Հայաստանը չի կարող ազդել այս գործընթացի վրա: Ըստ Ձեզ՝ պաշտոնական Երևանը ի՞նչ չի արել մինչ օրս:

-Բավականին ցինիկ էր Հայաստանի, նաև Արցախի պաշտոնական շրջանակների և ընդհանրապես մեր հասարակությունների վերաբերմունքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու իրողության նկատմամբ: Նույնիսկ կատակում էինք, թե արցախյան առաջին պատերազմին նույնպես Ադրբեջանը ռազմական զինտեխնիկա ուներ, մենք դա վերցրեցինք, հիմա էլ նոր պատերազմ կլինի, և այս նոր տեխնիկան նույնպես կվերցնենք: Ավելին՝ հայաստանյան և արցախյան պաշտոնական շրջանակների կողմից նույնիսկ Ռուսաստանի քայլի արդարացումներ եղան: Սրանք անթույլատրելի էին, սրանք ստրկամտություն էին: Հայկական վերլուծական շրջանակներից ոմանք նույնպես մեծ ուշադրություն չէին դարձրել այս խնդրին, այնինչ՝ հարկավոր էր, որ ժամանակին հայկական պաշտոնական շրջանակները, հայկական հասարակությունները հստակ արտահայտվեին և իրենց ուղերձներն ուղղեին Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը թշնամական գործողություն էր Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչի արդյունքները մենք տեսնում ենք տասնյակ զոհերի տեսքով: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի դաշնակից կարող է լինել Ռուսաստանը. մոտավորապես այնպիսին, ինչպիսին կա, նա երբեք չի կարող ունենալ այն դերը Հայաստանի համար, ինչ ունի Թուրքիան Ադրբեջանի համար, և ես համամաիտ եմ Ս. Սարգսյանի գնահատականի հետ: Բայց սա ավելի խոր արմատներ ունի, քան քաղաքական մեկնաբանությունն է, տվյալ դեպքում էթնիկ կապեր գոյություն ունեն, միգուցե պանթուրանական շահերը գոյություն ունեն, միգուցե երկու երկրների համար արմենոֆոբիան ևս այստեղ դեր է խաղում. այնպիսի բաներ, որոնք հայ-ռուսական հարաբերություններում չկան, հայ-ռուսական հարաբերություններն ինչ-որ անկայուն պայմանագրերի վրա հիմնված դաշնակցային հարաբերություններ են, ոչ ավելին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում