Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը որոշակի փուլում կմիանա խաղաղության համաձայնագրի կնքման բանակցություններին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցչին:
«Մենք բազմիցս ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, որոնց նախկինում չի մասնակցել: Մենք ելնում ենք այն բանից, որ շրջանակային պայմանավորվածությունների կնքումը, որը նախորդում է խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը, կարող է դառնալ ելակետ (բանակցություններին Ղարաբաղի մասնակցության համար)»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Պատասխանելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով ներառելու անհնարինության մասին հարցին՝ Պոպովը նշել է, որ «դա բանակցությունների առարկա է»:







































