Reuters-ի փոխանցմամբ՝ Սալվադորի իրավապահները անցկացրել են պանամյան Mossack Fonseca իրավաբանական ընկերության գրասենյակի հետախուզում, հայտնում է երկրի դատախազության ներկայացուցիչ Դուգլաս Մելենդեսը:
Հետախուզման շրջանակներում ընկերությունում բռնագրավվել են փաստաթղթերը և համակարգիչները: Սալվադորի իշխանությունները մտադիր են վերլուծել ընկերության ֆինանսական, հաշվապահական և իրավաբանական գործունեությունը:
Ընդ որում՝ աշխատակիցներից ոչ ոք չի ձերբակալվել: Միաժամանակ ընկերությունը պնդում է, որ ոչ մի խախտում չի կատարել:
Լրատվամիջոցների ապրիլի 3-ին հրապարակած հետաքննության մեջ վերլուծվել են պանամյան Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որը իր աշխատանքի ընթացքում գրանցել է ավելի քան 240 հազար օֆշորային ընկերություն:








































