500 եվրո արժողությամբ թղթադրամը նախատեսվող շրջանառությունից հանելը ԵՄ-ին կարող է արժենալ ավելի քան 500 մլն եվրո: Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
Շրջանառության մեջ գտնվող մոտ 600 մլն թղթադրամները կփոխարինվեն ավելի պակաս արժեքի թղթադրամներով:
Ուստի միայն տպագրության ծախսերը կգերազանցեն 500 մլն եվրոն՝ գրում է պարբերականը՝ հղում անելով ԵՄ երկրների կենտրոնական բանկերի և Եվրոպական կենտրոնական բանկի մասնագետների գնահատման արդյունքներին:
Այն մասին, որ Եվրոպական կենտրոնական բանկը քննարկում է 500 եվրո արժողությամբ թղթադրամի փոխարինումը, փետրվարին հայտնել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին: Նա այդ թղթադրամներն անվանել է անօրինական գործարքների գործիք, մասնավորապես՝ կապված ահաբեկչության ֆինանսավորման հետ:









































