Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերջին զարգացումները և պայմանավորվել են «հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կարգավորման նպատակով միավորել երկու երկրների ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահներ»: Այդ մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությանը:
Կողմերը նաև քննարկել են «Սիրիայի և Լիբիայի քաղաքական գործընթացների հեռանկարները»:









































