Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ անհրաժեշտ է կարճ ժամանակում գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
«Անհրաժեշտ է մոտ ժամանակներս կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, որովհետև յուրաքանչյուր հապաղում արժենում է մարդկային զոհեր։ Անհնար է երկար ժամանակ պահպանել ստատուս քվոն Ղարաբաղյան հակամարտության գոտում»,- ասել է նա։
Մամեդյարովը հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ։







































