Oxu.az-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ապրիլի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների կապակցությամբ և ողջունել է հրադադարի մասին պայմանավորվածությունը։
Իլհամ Ալիևը Ռուհանիին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ։ Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների հարաբերությունների հեռանկարները։ Նրանք քննարկել են նաև Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը, որն արդեն իսկ մեկնարկել է Բաքվում։







































