Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարները։
Հարվածները հասցվել են Զապի շրջանում (Ղանդիլ)։ Թուրքական ինքնաթիռների թիրախում են գտնվել քուրդ զինյալների քարանձավներն ու ապաստարանները։
Հետախուզական տվյալների ստացումից հետո դրանց հարվածել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 և F-4 2020 մարտական ինքնաթիռները։









































