Hoppa կայքը հրապարակել է աշխարհում զբոսաշրջության համար առավել հասանելի վայրերի ցուցակը, հայտնում է The Business Insider-ը: Կայքը ցուցակը կազմելիս հաշվարկել է մեկ մարդու համար միջին ծախսերը զբոսաշրջության մեկ օրում:
Արդյունքում առցանց-ռեսուրսը հրապարակել է 19 ամենաէժան ուղղությունները զբոսաշրջության համար:
Առավել հասանելի են Բուդապեշտը (Հունգարիա), որտեղ զբոսաշրջիկը կարող է սահմանափակվել օրական 57 դոլարով, Տեներիֆեն (Իսպանիա, 82 դոլար օրական), Բանգկոկը (Թաիլանդ, 86 դոլար օրական), Հանոյը (Վիետնամ, 89 դոլար օրական), Ֆարուն (Պորտուգալիա, 95 դոլար օրական), Օքլենդը (Նոր Զելանդիա, 105 դոլար օրական), Կորֆուն (Հունաստան, 110 դոլար օրական):
1. Բուդապեշտ, Հունգարիա (57,01 դոլար)

2. Տեներիֆե, Իսպանիա (82,92 դոլար)

3. Բանգկոկ, Թաիլանդ (86,82 դոլար)

4. Հանոյ, Վիետնամ (89,25 դոլար)

5. Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա (93,30 դոլար)

6. Ֆարու, Պորտուգալիա (95,50 դոլար)

7. Օքլենդ, Նոր Զելանդիա (103,16 դոլար)

8. Կորֆու, Հունաստան (110,86 դոլար)

9. Շարմ-էլ-Շեյխ, Եգիպտոս (111,44 դոլար)

10. Կուալա-Լումպուր, Մալայզիա (114,83 դոլար)

11. Բեռլին, Գերմանիա (114,83 դոլար)

12. Գրան-Կանարիա, Իսպանիա (125,33 դոլար)

13. Պրահա, Չեխիա (134,14 դոլար)

14. Անթալիա, Թուրքիա (141,48 դոլար)

15. Ռիո-դե-Ժանյերո, Բրազիլիա (148.17 դոլար)

16. Տորոնտո, Կանադա (158,53 դոլար)

17. Բարսելոնա, Իսպանիա (159,45 դոլար)

18. Սան Պաուլու, Բրազիլիա (168.15 դոլար)

19. Պհուկետ, Թաիլանդ (171.01 դոլար)










































