Կալիֆոռնիայում 79 տարեկան հասակում մահացել է քանթրի ոճի ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Մերլ Հագարդը, հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ երգիչը մահացել է թոքերի բորբոքումից:
Հագարդը հաջողության է հասել 1964 թվականին: 70-ականների սկզբներին նա դարձել է առանցքային դեմքերից մեկն այսպես կոչված «քանթրի օրենքից դուրս» շարժման մեջ:










































