ԱՄՆ Արիզոնա նահանգի բնակչուհին, ով պատրաստվում է սեռը փոխել, կտրել է իր ականջները և փոխել քթի ձևը, որպեսզի դառնա վիշապի նման, հայտնում է Daily Mail-ը:
2012 թվականին Եվա Թիամաթ Մեդուզան մի քանի ցավոտ վիրահատություններ է կատարել՝ դեմքին, ձեռքերին և կրծքին վիշապի նմանությամբ դաջվածքներ արել, ճակատին մետաղե շերտեր ամրացրել, աչքերի խնձորակները ներկել կանաչ, փոխել է քիթը և հեռացրել ականջները, որպեսզի հասնի վիշապի դեմքի նմանության:
55-ամյա Մեդուզան պլանավորում է նաև հեռացնել տղամարդկային սեռական օրգանները: Նա հայտնել է, որ իր նպատակն է «ամբողջությամբ վերափոխվել միստիկական արարածի»:







































