Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն մեկնաբանել է Խերարդ Պիկեի հայտարարությունը։ Լա Լիգայի 31-րդ տուրում կայացած «էլ կլասիկո»-ից հետո «Բարսելոնա»-ի պաշտպանը նշել էր, որ հիմա շատ բան է փոխվել, «Ռեալ»-ն ուրախանում է ոչ թե տիտղոսից, այլ միայն առանձին խաղերում հաղթանակներից։
«Պարտադիր չէ հարգել Պիկեին ու նրա կարծիքը։ Ես յուրաքանչյուր հաղթանակը նշում եմ ինչպես տիտղոսի նվաճումը։ Խաղալ և հաղթել շատ բարդ է»,- Մարսելոյի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն 76 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկո»-ն ունի 69 միավոր։






































