Facebook-ն իր iOS հավելվածում ներդրել է արհեստական ինտելեկտ, որը կույր օգտատերերին կօգնի պատկեր «տեսնել»: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը:
Հատուկ պատրաստված արհեստական ինտելեկտը տեքստային նկարագրություն կգեներացնի ժապավենի յուրաքանչյուր պատկերի համար և այն բարձրաձայն կարտաբերի: Օրինակ՝ եթե լուսանկարոմ պատկերված է անտառ երկնքի ֆոնին, արհեստական ինտելեկտը կարտաբերի. «Հնարավոր է՝ այստեղ պատկերված են երկինք, ծառեր, բաց երկինք»:
Այդ հնարավորության մշակման համար Facebook-ից պահանջվել է մոտ 10 ամիս: Դրա հիմքում նեյրոցանց է, որը պատրաստվել է միլիոնավոր օրինակներով: Facebook-ը գործառույթը թողարկել է միայն iOS-ի համար և միայն անգլերեն, սակայն խոստանում է հետագայում այն ներդնել այլ հարթակներում և լեզուներով:









































