Փախստականների հարցով համաձայնությունը, որը կնքվել է Եվրամիության և Թուրքիայի միջև, կարող է օրինակ հանդիսանալ Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ նմանատիպ համաձայնության: Այդպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը Վիեննայում Ավստրիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի և Լիխտենշտեյնի իր գործընկերների հետ հանդիպման արդյունքում, փոխանցում է TASS-ը:
«Մենք մոդելը պետք է քննարկենք հյուսիսաֆրիկյան երկրների հետ, նման նրան, որը մենք ունենք Թուրքիայի հետ»,- ասել է նա:
Փորձագետներն այժմ վախենում են, որ փախստականները կընտրեն այլ երթուղի և կփորձեն Եվրոպա հասնել Լիբիայից, Թունիսից կամ Ալժիրից:







































