Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նամակ է հղել մի շարք երկրների արտգործնախարարներին ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նամակը հասցեագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին, ԱՊՀ երկրներին, ԵԱՀԿ գործող նախագահին, Գերմանիային ու Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներին, ՄԱԿ-ին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին:
Նամակում անդրադարձ է կատարված Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ներկայիս սրումը և ներկայացվել է դրա վերաբերյալ ադրբեջանական կողմի տեսակետը: