«Հայկական բանակն այսօր հերոսական մարտեր է վարում ռազմաճակատում և մեր բոլորիս պարտքն է զորակցություն հայտնել մեր մարտիկներին ամբողջ բանակին, ինչպես նաև սահմանամերձ խաղաղ բնակչությանը:
Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ մեր բանակի զինվորների ոգին անկոտրում է»: Այսօր ԱԺ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավելելով, որ ագրեսորին հետ մղելու գլխավոր երաշխիքն այսօր հենց այդ հայրենասիրական ոգին է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































