Ավստրիական ORF ռադիոհեռարձակման կորպորացիայի փոխանցմամբ` շուրջ հազար մարդ հավաքվել են սահմանի անցակետում` բողոքելով ներգաղթյալների դեմ եվրոպական սահմանները փակելու դեմ: Հաղորդվում է, որ նրանց մի մասն իրենց ագրեսիվ են պահել և սադրել են ոստիկաններին, որոնցից երկուսը վիրավորվել են:
Շաբաթ օրը Ավստրիան հայտարարել է ոստիկաններին օգնելու նպատակով Բրեներ լեռնանցքի ողջ երկայնքով զինվորական ստորաբաժանումներ տեղակայելու մտադրության մասին: Բրեները Ավստրիայի և հյուսիսային Իտալիայի միջև հիմնական ճանապարհն է:









































