Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև չեզոք միջնորդ լինելու պատրաստակամության մասին հայտարարությամբ՝ գրում է gazeta.ru-ն:
Կարմիր Խաչը հայտարարել է նաև հակամարտության գոտում տուժածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:
«Հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն՝ կողմերը պարտավոր են ապահովել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը»,- նշել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Միջազգային Կարմիր Խաչի գործողոթյունների ղեկավար Պատրիկ Վիալը:









































