Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 24-ը հայտարարել է ամբողջ եվրոպական կաթոլիկ եկեղեցիներում հանգանակության օր` Ուկրաինայի բնակչությանը հումանիտար օգնություն հատկացնելու համար, ովքեր երկրի արևելքում տուժել են հակամարտությունից: Այդ մասին պապը հայտարարել է կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Այսօր, Գթասրտության հոբելյանական տարում, ես իմ մտքերն ուղղում եմ բոլոր ժողովուրդներին, որոնք ծարավ են խաղաղության և միավորման: Հատկապես Եվրոպայում, Ուկրաինայում, որտեղ բռնությունը և թշնամանքը բերեցին մահվան և տառապանքի: Եվ բոլորից շատ այդպիսի իրավիճակներում տառապում են մեծահասակ մարդիկ և երեխաները»,- ասել է Ֆրանցիսկոսը:
«Բացի անընդհատ աղոթքներից՝ ուզում եմ նրանց հայտնել հումանիտար աջակցության մասին: Այդ նպատակի համար ապրիլի 24-ը հայտարարում եմ հանգանակության օր Եվրոպայի ողջ կաթոլիկ եկեղեցիներում: Կոչ եմ անում բոլոր հավատացյալներին՝ աջակցել այս նախաձեռնությանը, որը կոչված է իմ և բոլոր եկեղեցիների կողմից համերաշխություն հայտնելու Ուկրաինայի ժողովրդին»,- ասել է նա:







































