Սիրիական բանակը աշխարհազորի ջոկատների հետ համատեղ ԴԱԻՇ-ի զինյալներից լիովին ազատագրել է Հոլմս նահանգի հարավային շրջանի ալ-Քարյատեյն քրիստոնեական քաղաքը, հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ քաղաքի սահմաններում մարտերը դադարել են: Սիրիայի զինված ուժերի ջոկատները մաքրում են քաղաքի ծայրամասերը, սակրավորները ականազերծում են տները և փողոցները: Պարբերաբար լսվում են հատուկենտ կրակոցներ:









































