Վերջին տվյալների համաձայն` Պակիստանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է նվազագույնը 36 մարդ, իսկ 27-ը վիրավորվել են, հայտնում է RIA Novosti-ն՝ հղումով տեղական իշխանություններին:
Ջրհեղեղը Հայբեր-Պահտունվա շրջանում առաջացել է ուժեղ անձրևների հետևանքով: Շատ տների տանիքներ քանդվել են, մոտ 40 շենք ավերվել է:









































