Իրաքում բախումների և զոհերի քանակը մարտ ամսվա ընթացքում աճել է մոտ երկու անգամ. ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մոտ 1119 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Փետրվարին, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Իրաքում զոհերի թիվը կազմել է մոտ 670: Իրաքում լարվածությունը պահպանվում է ԴԱԻՇ-ի գործողությունների պատճառով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մարտ ամսին ահաբեկչություններից ամենաշատ տուժած շրջանը եղել է Բաղդադը, որտեղ զոհվել է 259 մարդ, ևս 770-ը վիրավորվել են: Երկրորդ տեղում է հայտնվել Նայնավա մարզը, որի մեծ մասը՝ ներառյալ Մոսուլ քաղաքը, մնում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ:









































