Ասում են, որ Քարդաշյան-Ջեներ հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ լավ չէ, և որ Քայլի Ջեները նախանձում է իր ավագ քրոջը ու երազում նրա փառքի մասին: Քույրերը անընդհատ պայքարում են միմյանց դեմ: Ճիշտ է դա, թե ոչ՝ աշխարհին որոշել է պատմել ինքը՝ Քիմը:
Իր պաշտոնական կայքում Քանյե Ուեսթի կինը հաղորդագրություն է հրապարակել, որում շտապել է հավաստիացնել երկրպագուներին, որ Քայլիի հետ իրենց հարաբերություններում ամեն ինչ լավ է:
«Քայլին և ես ամեն անգամ ծիծաղում ենք, երբ մարդիկ փորձում են մեզ իրար դեմ հանել՝ մտածելով, որ մեր գործունեությունները համընկնում են: Դա զարմանալի է, որովհետև իմ և քրոջս բիզնեսների միջև ոչ մի ընդհանուր բան չկա»,- գրել է Քիմը:
Քայլին նույնպես հաղորդագրություն է հրապարակել, որում ասվում է, որ իրեն և Քիմին կապում են ամենամտերիմ հարաբերությունները:









































