Սիրիան պետք է երկրի ապակենտրոնացման հարցը որոշի համազգային հանրաքվեում: Այս մասին Sputnik գործակալությանն ասել է ընդդիմադիր Սիրիայի դեմոկրատական համաժողովի անդամ Սամիր Աիթան:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել էր, որ քրդերի մեծ մասն ուզում է միասնական Սիրիայում ապրել, ոչ թե ֆեդերատիվ կառուցվածքով:
«Ֆեդերալացման միակողմանի հայտարարումը հյուսիսային քաղաքներում սիրիական քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության կողմից՝ թելադրված միջսիրիական բանակցություններից քրդերին հանելով, ոչ այնքան տեղին էր և չնպաստեց քաղաքական լուծման որոնումներին: Սակայն եթե սիրիացի ժողովուրդը և քրդերն ապակենտրոնացում ցանկանան, դա պետք է քվեարկության դրվի»,- հայտարարել է քաղաքական գործիչը:









































