ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ուկրաինային նոր վարկ կտրամադրեն երկրում նոր կառավարություն ձևավորելուց հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պորոշենկոյի մամլո ծառայությանը:
«ԱՄՆ փոխնախագահը ողջունել է կառավարական ճգնաժամը հաղթահարելու Ուկրաինայի նախագահի ջանքերը: Ջոզեֆ Բայդենի խոսքով՝ նոր կառավարության ձևավորումը՝ ուղղված բարեփոխումներին և ԱՄՀ հետ համագործակցությանը, 1 միլիարդ դոլարի չափով երրորդ տրանշի վարկային երաշխիքների տրամադրման, ինչպես նաև միջազգային ֆինանսական ինստիտուտների օգնության հնարավորություններ է բացում»,- գրված է հաղորդագրությունում:
Բացի այդ, կողմերը քննարկել են Դոնբասում իրավիճակը և տարածաշրջանում միջազգային խաղաղապահ ուժերի ներմուծման հնարավորությունը:









































