Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ո՞վ կդառնա իշխանության «սիրելի» ընդդիմությունը. այս խաղը «մոմի գինը չի հանի». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ թվում էր, թե Ընտրական օրենսգրքի քննարկումները բավարար հարթակ էին` ընդդիմության մեկտեղման, կրկին ապացուցվեց` ուզում են լավ, ստացվում է` ինչպես միշտ: Իշխանությունն էլ իր հերթին յուր «նրբագեղ» ձեռամբ աննկատ տարանջատում-միակցում, միակցում-տարանջատում է ընդդիմությանը, վերջինիս էլ այլ բան չի մնում, քան թմրադեղ ընդունածի ենթագիտակցությամբ գլուխը դնել իշխանության ուսին ու մոլագարի ենթարկվածությամբ խաղալ այն կանոններով, որ «առաջարկում-թելադրում» է իշխանությունը:

Ու խաղը «մոմի գինը չի հանի», որովհետև այլ տարբերակով, գոնե ասպարեզում եղած ընդդիմությունը չի կարող հայտնվել «ցանկալի» վայրում` «Կոզեռնի գերեզմանոցում»: Իսկ բացակա «դրվել» այնտեղ, նշանակում է բացակայել քաղաքական դաշտից հաջորդ հինգ ու, Աստված գիտե, քանի տարիների ընթացքում: Ուստի չպետք է ռիսկի դիմել ու «շամպայն» խմել, մանավանդ խաղացողներից գլխավորը` ՀԱԿ-ը, շատ լավ գիտե շամպայնի «հետևանքների» մասին` 1996-ից սկսյալ:

Ուստի պետք է առարկայական շերտում ցուցանել, թե իրենք կաթոլիկն են աշխարհի բոլոր կաթոլիկներից առավել, իսկ ներքին շերտում առաջանցիկ ու ինքնամոռաց նետվել իշխանության գիրկը և սպասել, որ նույն «իշխանը» հայտարարի` ընդդիմադիր դաշտում յուր սիրելին հատկապես ինքն է: Ինչն էլ իշխանությունը չի շտապում անել, թողնում է, որ ընդդիմությունն ինքնադրսևորվի, ինքնայրվի, բմբուլները քամուն տա, մոխիրը լցնի գլխին` ըստ ամենայնի:

Ասացինք` ամենամեծ անհանգստությունն այս առումով ունի ՀԱԿ-ը: Օսկանյանի կուսակցության ստեղծումը ուշանում է: «Նոր Հայաստանը», որի հետ ՀԱԿ-ը մշտապես «համադրումների» խնդիր է ունեցել, մանավանդ որ հասկանում է` «Նոր Հայաստանն» իրականում սպասում է Օսկանյանի «երևութացմանը», այդ պատճառով «բրոնյա» է արել Ազատության հրապարակը։ Նույն այդ պատճառով էլ Լևոն Զուրաբյանը փորձում է ստանձնել ԸՕ-ի մոդերատորի դերն ընդդիմադիր դաշտում, ինչը ոչ մի կերպ չի ստացվում, որովհետև դա չի ցանկանում իշխանությունը, դա չի ցանկանում ընդդիմությունում որևէ մեկը:

Ընդ որում, այս ամենում մի «նրբագեղ» շերտ ևս կա. 2008-ից սկսած քաղաքական խաղեր ու «մաստեր-կլասներ» ցուցանած ՀԱԿ-ը, որ վարպետորեն խաղաց այն օրերի իշխանության` Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հայտնվեց նույն «գծում» Վարդան Օսկանյանի հետ, հավերժաբար իր ծառայությունները «մատուցանեց» ԱԺ նախագահ Հովհաննես Արգամիչին` ընդդեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր հասկանում է, որ Օսկանյանը «խիստ ի թուլացված», Արգամիչը չունի նախկին էնտուզիազմն ու ժամանակավոր է` բոլոր ժամանակավորներից, ուստի ՀԱԿ-ն ուզում է ևս մեկ անգամ «խոսեցվել», առավել ստույգ` երկխոսել Սերժ Սարգսյանի հետ:

Սակայն, դատելով ԱՄՆ այցի ելած Սերժ Սարգսյանի ու յուր իշխանական ներկայացուցիչների «կացութաձևից», իրենք ամենևին չունեն մեկ և ընդմիշտ մարտի մեկին տուն գնացած, այնտեղից այլևս «չվերադարձած», յուր սատելիտներին ԱԺ ուղարկած ՀԱԿ-ի առաջնորդի և նրա «մնացորդացի» հետ որևէ բան կիսելու` երկխոսելու, էլ չենք ասում` «սիրելու» ցանկություն:

ՈՒ «4+4+4» ձևաչափի հետ «ժամադրությունից» առաջ իշխանությունը հանդիպում է «միայնակ գնացող» Նիկոլ Փաշինյանի, արևմտյան վեկտոր համարվող Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թևան Պողոսյանի հետ: Հիշեցնենք ևս մեկ անգամ` այդ պահին Սերժ Ազատիչը ԱՄՆ-ում էր: Ի դեպ, այնտեղ` միջուկային «անցուդարձին» մասնակցելու էր գնացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ներկայացուցիչը նույնպես չմասնակցեց «4+4+4»-ի հանդիպմանը:

Բացատրե՞նք, թե՞ հասկացաք` ինչու»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում