Միչիգանի համալսարանի գիտնականները վերլուծել են 4 նահանգներում՝ Ալաբամայում, Միսուրիում, Իլինոյսում և Հյուսիսային Կարոլինայում պահպանվող մահվան վկայականները, որպեսզի պարզեն, թե 1802-1970 թվականների ընթացքում ավելի հաճախ ինչ անուններ են տվել տղաներին աֆրոամերիկյան ընտանիքներում: Դրանից հետո նրանք հետևել են ամենատարածված անունները կրողների կյանքի տևողությանը, հայտնում է grifonsoft.ru-ն:
Ելնելով մոտ 3 միլիոն սևամորթ տղամարդկանց մահվան վկայականներից՝ գիտնականները պարզել են, որ անունը կարևոր դեր է խաղացել նրանց կյանքում: Զարմանալի է, որ աստվածաշնչյան անուններ ստացածները ապրել են ավելի երկար: Միջին հաշվով Էլայջ կամ Մովսես պատմական անունով տղամարդիկ 1 տարի ավելի են ապրել իրենց հասակակիցներից:
Փորձագետների կարծիքով՝ այդ երևույթը բացատրվում է նրանով, որ աստվածաշնչյան անունը իր կրողին թույլ է տվել հասարակության մեջ բարձր դիրք գրավել, մարդկանց դեպի իրենց տրամադրել և դրանով էլ ունենալ ավելի զարգացած սոցիալական կապեր, ինչն էլ ինքնըստինքյան լավ է անդրադառնում կյանքի մակարդակի վրա:




































