Այս մարդիկ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված քույրեր՝ Մարինեի և Ասյայի ծնողներն են։ Սպասում են դատարանի որոշմանը՝ աղջիկներին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ։
Դատարանը բավարարում է պաշտպանների միջնորդությունը. աղջիկները գրավի դիմաց ազատ են արձակվելու։ Այս պահին նրանք դեպքի մասին խոսել չեն ցանկանում, ասում են՝ միգուցե աղջիկները թյուրիմացության զոհ են։ Շատ բան ասել չեն կարող, նաև նրանց պաշտպանները՝ գործի քննության գաղտնիությունից ելնելով։
Նախօրեին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը Նորք-Մարաշում վնասազերծված հայտնի զինված բանդայի գործի վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ խմբի անդամները նաև տեղեկություններ են հավաքել շուրջ 147 անձի վերաբերյալ, ովքեր որոշակի դերակատարում ունեն Հայաստանում: Նրանց ուշադրության կենտրոնում են եղել նաև ԱԺ բոլոր պատգամավորները և կարևոր օբյեկտները:
Իրավապաշտպանը, շարունակելով խոսքը, նշում է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասի մոտ իրականում կարող է նման մտադրություն լինել, քանզի դրան են տանում երկրի օրեցօր սրվող սոցիալական տխուր պատկերն ու անիրավությունները։







































