Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումը տեղի ունեցավ երեկ՝ մարտի 30-ին, և «Ժառանգություն» խմբակցությունից որևէ մեկը ներկա չէր: «Առաջին լրատվական»- ը խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մասնակցելու պաշտոնական հրավեր չեն ստացել, թե՞ մերժել են. ի պաշտոնե ո՞վ պետք է ներկա լիներ:
«Երևի պետք է այդ հարցը Զուրաբյան Լևոնին ուղղեք: Պետք է ճշտել, թե «Ժառանգությունում» ում է տեղեկացրել, որովհետև, որպես խմբակցության քարտուղար, ես նման տեղեկություն չեմ ստացել: Եթե այլ մարդկանց են ասել կամ հրավերը կուսակցություն են ուղարկել, չգիտեմ»:
Անդրադառնալով վերոնշյալ ձևաչափով քննարկմանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ ինչքան շատ ձևաչափեր լինեն, այնքան դրական է. «Ամեն ձևաչափ, ամեն նոր քննարկում հնարավորություն է տալիս մի նոր տեսակետ առաջ քաշելու և բարեփոխելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































