Monday, 06 07 2026
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

Պետք է անենք հնարավորը, որպեսզի Սիրիայից դուրս եկած հայերը Հայաստան տեղափոխվեն. Սերժ Սարգսյան

Սիրիայի հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին, ավերվում և թալանվում են հայկական պատմամշակութային արժեքները: Սա փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Այստեղ անելիք ունենք բոլորս՝ և՛ պետությունը, և՛ սփյուռքը, և՛ մեր բոլոր համայնքները: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի իշխանություններն անում են հնարավորը` մայր հայրենիքում ապաստանած 20 հազարի հասնող սիրիահայերի արժանապատիվ կեցությունն ապահովելու ուղղությամբ: Մենք նրանց անմիջապես քաղաքացիություն ենք շնորհում, աջակցում անվճար կրթության ապահովման, առողջական խնդիրների լուծման հարցերում, օգնում բիզնես հիմնելու և Հայաստանում հաստատվելու հարցերում: Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության համար ԱՄՆ-ի հայ համայնքը պարբերաբար կազմակերպում է հեռուստամարաթոններ ու դրամահավաքներ, և այդ նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դառնում զգալիորեն թեթևացնել մեր հայրենակիցների առօրյա խնդիրները ոչ միայն Սիրիայում, այլև սիրիահայերին ապաստան տրամադրած երկրներում: Եկե՛ք միասնաբար օգնենք, որ նրանց հիմնական մասը հաստատվի Հայաստանում: Իհարկե, մեզ համար պատուհաս է, որ Մերձավոր Արևելքում ոչնչանում են հայկական համայնքները: Բայց, միգուցե, դա կլիներ չարիքների փոքրագույնը, եթե այդ համայնքի անդամների ճնշող մեծամասնությունը հաստատվեր Հայաստանում: Դա գոնե ինչ-որ տեղ մեզ համար սփոփանք կլիներ: Մեզ համար իսկապես ցավալի է այս ծաղկուն գաղութի կորուստը, բայց մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի դուրս եկածնե րը գոնե Հայաստան տեղափոխվեն»,-ասել է ՀՀ Նախագահը։

Նրա հավաստիացմամբ` սիրիահայերին ցուցաբերվող օգնությունը դիտարկվում է ոչ թե որպես պետության բարի կամք, այլ որպես Հայաստանի ուղղակի պարտավորություն: «Այո, մեր պետության պարտքն է դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնել: Մենք քաջ գիտակցում ենք՝ որքան հայրենիքը ակնկալում է սփյուռքից, այնքան էլ պարտավոր է օգնել սփյուռքին: Ցավոք, անպատժելիությունը ծնում է մարդկության դեմ ուղղված նոր հանցագործություններ, որոնց ականատեսն ենք մեր անմիջական հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում