Ֆինլանդիայի իշխանությունները 2017 թվականի հունվարից անկախ իրենց քաղաքացիների հիմնական եկամուտներից, կգործարկեն փորձնական ծրագիր, հայտնում է Reuters-ը: Այդ մասին հայտնել է երկրի սոցապ և առողջապահության նախարար Հաննա Մյանտյուլյան:
Երկու տարվա ընթացքում 10 հազար աշխատունակ ֆիններ ամսական 550 եվրո կստանան` անկախ իրենց զբաղվածությունից: Այդ գումարը մոտավորապես հավասար է գործազրկութան նպաստին և իր մեջ ներառում է ուտելիքի ծախսերը, անձնական հիգիենայի, հագուստի և այլ ամենօրյա ծախսերը:
Եթե փորձը հաջողվի, առանց պայմանի եկամուտը կմտցվի Ֆինլանդիայի սոցապահովման համակարգ: Ենթադրվում է, որ առանց պայմանների եկամուտը կփոխարինի սոցիալական նպաստների համակարգին:









































