Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարան գործադրում է բոլոր ջանքերը՝ Մոսկվայի հետ հարաբերությունները շուտափույթ կարգավորելու համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը:
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մոտ հեռանկարում կարգավորվեն ռուս-թուրքական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, մենք չենք տեսնում ռուսական կողմից պատասխան գործողություններ։ Թուրքիան հանդես է գալիս Ռուսաստանի առևտրային կապերի զարգացման, մեր երկրների ժողովուրդների մերձեցման օգտին։
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առևտրային շփումների պահպանման ու զարգացման համար չպետք է լինեն որևէ խոչընդոտներ։ Վստահ եմ, որ երկկողմ հարաբերություններն աստիճանաբար կկարգավորվեն»,- ասել է Մուսթաֆա Էլիթաշը։









































