Սիրիայի նախագահ Բաշար Ասադը RIA Novosti-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ապրիլի 13-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքում դրա կազմում լուրջ փոփոխություններ չեն լինի:
«Ներկայիս պայմաններում ես չեմ ակնկալում, որ մենք ինչ-որ արմատական, հիմնական փոփոխությունների վկա կլինենք»,- ասել է նա:
Ըստ Ասադի՝ ներկայումս «բավարար չէ պարզապես նոր կուսակցություններ ունենալը, ինչպես 2000 թ. խորհրդարանական ընտրություններում էր»:
«Յուրաքանչյուր նոր կուսակցության անհրաժեշտ է քաղաքացիներին հասցնել իր տեսակետը, քաղաքական ծրագիրը… Այսպիսի բարդ պայմաններում, հնարավոր է, քաղաքացիներն իրենց բնությամբ պայմանավորված՝ չցանկանան նորամուծություններ փորձել»,- ասել է Ասադը:
Նրա խոսքով՝ գուցե երբ անվտանգության հետ կապված իրավիճակը բարելավվի, «մենք դրան ավելի դրականորեն նայենք», և քաղաքականությունը քաղաքացիների համար «ավելի կարևոր դեր խաղա, քան առօրյա կյանքի հարցերում մտավախությունները»:
Ներկայումս, նշել է Ասադը, քաղաքացիներն առաջին հերթին «մտածում են իրենց անվտանգության մասին, իրենց կյանքը պահպանելու, հետո՝ կենցաղային խնդիրների, երեխաների կրթության, առողջության» և միայն դրանից հետո՝ այլ հարցերի մասին:







































