Սիրիայում ռուսական ռազմաբազաներն անհրաժեշտ են ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարի համար, այլև ընդհանուր առմամբ աշխարհում ուժերի հավասարակշռությանն աջակցելու համար՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը RIA Novosti-ի հետ հարցազրույցում։
«Արևմուտքը «սառը պատերազմի» ընթացքում և դրանից հետո, նույնիսկ այսօր, չի փոխել իր քաղաքականությունը. այն ցանկանում է գերիշխանություն միջազգային որոշումների ընդունման գործում, և, ավաղ, ՄԱԿ-ը չկարողացավ կատարել աշխարհում խաղաղության պահպանման իր դերը»,- նշել է Ասադը։





































