Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն իր կարծիքն է հայտնել լեգենդար հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի մասին:
«Կրուիֆը կարևոր դերակատարություն ուներ ոչ միայն ֆուտբոլում, այլ ընդհանրապես սպորտում: Նա առանցքային դերակատար է «Բարսելոնա»-ի պատմության մեջ, քանի որ փոխել է թիմի խաղը: Կատալոնացիների ներկայիս նվաճումները մասնավորապես Կրուիֆի շնորհիվ են,- Lainformacion-ը մեջբերում է Նադալի խոսքերը:
Հիշեցնենք, որ Յոհան Կրուիֆը մահացել է մարտի 24-ին: 68-ամյա լեգենդար ֆուտբոլիստը տառապում էր թոքերի քաղցկեղով:







































