«Քաղաքական հյուրախաղերը տեղին չեն հատկապես այնպիսի քաղաքում, ինչպիսին Հրազդանն է, որտեղ քաղաքացիները շատ լավ իրար գիտեն և շատ լավ գիտեն բոլոր թեկնածուներին, այսինքն՝ լրացուցիչ քաղաքական PR-ի անհրաժեշտություն մենք չենք տեսնում, բայց մեր թիմին մենակ չենք թողնելու, եթե կարիք լինի: Այս պահին դրա կարիքը չկա»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հրազդան քաղաքում ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին:
Հիշեցնենք՝ Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































