Կոռնելի համալսարանից (ԱՄՆ) մոլեկուլյար կենսաբանները հայտնել են բուսակերության բացասական հետևանքների մասին: Գիտնականները բուսակերների շրջանում հաստ աղիքի քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացման ուղիղ ապացույցներ են ստացել: Հետազոտությունը հրապարակվել է Molecular Biology and Evolution ամսագրում:
Բուսակերների դեպքում բորբոքային գործընթացները, ինչպես ցույց են տվել գիտնականները, կարող են պայմանավորված լինել օմեգա-3 և օմեգա-6 չհագեցած ճարպաթթուների հետ կապված նյութափոխանակության խանգարումով: Կենսաբանները հանգել են նման եզրակացությունների՝ ուսումնասիրելով տարբեր երկրներից բուսակերների և մսակերների պոպուլյացիաների գենոմը:
1000 Genomes Project-ի տվյալներն օգտագործելով՝ գիտնականները բուսակերների FADS2 գենում հայտնաբերել են rs66698963 մուտացիան, ինչը հանգեցնում է հաստ աղիքի քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացման:
Եթե օմեգա-6-ի հավասարակշռությունը խախտվում է, բուսակերների դեպքում, ի տարբերություն մսակերների, մեծանում է բորբոքումների առաջացման ռիսկը:







































