Չինական Star Screen Co. ընկերությունը ստեղծել է աշխարհի խոշորագույն էկրանը կինոթատրոնների համար՝ գրում է «Սինհուա» գործակալությունը։
Ընկերությունը 2 տարի է ծախսել 1.6 տոննա կշռով էկրանի մշակման համար։ Էկրանի լայնությունը 100 մետր է, բարձրությունը՝ 25 մետր։
Ներկայում ընկերությունը նման էկրանների արտադրության 8 պատվեր է ստացել։ China Film Equipment ընկերության գլխավոր մենեջերի խոսքով՝ վերջին 5 տարիներին Չինաստանում բացվել են ավելի քան 3300 նոր կինոթատրոններ, իսկ դրանց ընդհանուր թիվը հասել է 31 հազարի։
2015 թվականին Չինաստանում կինովարձույթի շուկայի ծավալը հասել է 6.75 մլրդ դոլարի։









































