ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր այցելեցի Հրազդանի քաղաքապետարան: Հույս ունեմ այս այցից գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը շատ չի ճնշվի:
Ես նրան անկեղծորեն առողջություն եմ մաղթում և մեծ հաջողություններ՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում:
Օդում կախված լուրերի համաձայն ապրիլի 17-ի ընտրություններից հետո նրան Կոտայքի մարզպետի տեղակալ են նշանակելու:
Հույս ունեմ՝ նա սերտորեն կհամագործակցի նոր քաղաքապետի հետ, և 14 տարիների ընթացքում իր ձեռք բերած դրական (միայն դրական) փորձը կներդնի քաղաքի հետագա զարգացման գործում:
Հ.Գ. Ցավոք այսօր պարոն Դանիելյանի հետ շփվելու առիթ չունեցա: Ինչքան հասկացա, նա ժամանակին աշխատանքի ներկայանալու սիրահար չէ: Սա ասում եմ որպես վերադաս մարմնի անդամ՝ ԱԺ պատգամավոր:)
Լուսանկարը՝ Հրազդանի քաղաքապետարանի օպերատիվ-հետախուզության և ճնշումների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ՝ 006-ի (անուն-ազգանունը օպերատիվ գաղտնիք լինելու պատճառով չի հրապարակվում:)







































