Sunday, 05 07 2026
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել

Վահրամ Բաղդասարյանի ակնարկը Սերժ Սարգսյանին

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե այնքան էլ ճիշտ չէ լրիվ քաղաքականացված խորհրդարան ունենալը, և այնտեղ պետք չեն միայն ճառեր ասող մարդիկ, քանի որ, եթե հարցնենք ժողովրդին, ապա կտեսնենք, որ խորհրդարանում չխոսող շատերը ժողովրդի համար տեղերում ավելի շատ գործ են անում, քան ճարտասանները: Հանրապետական խմբակցության ղեկավարից այլ բան լսելը և խորհրդարանի մասին այլ պատկերացումներ սպասելը անկասկած անիմաստ կլիներ:

Բանն այն է, որ եթե խորհրդարանը Հայաստանում լինի իսկապես քաղաքական օրգան, ապա Հանրապետական կուսակցության գրեթե ամբողջ խմբակցությունը, այդ թվում և՝ խմբակցության ղեկավարը պետք է հրաժեշտ տային այդ օրգանին: Սակայն Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունն, իհարկե, ունի այլ ենթատեքստ և այլ հասցեատեր:

Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող ներիշխանական ակտիվ խմորումները առաջ են բերել մի շարք խնդիրներ, որոնք սրվում են հատկապես այն պատճառով, որ ոչ ոք չգիտի, թե ինչ ծրագրեր ունի Սերժ Սարգսյանը և ով ինչ տեղ ունի այդ ծրագրերում: Իսկ Սերժ Սարգսյանը անում է հակասական քայլեր՝ թույլ չտալով, որ իշխանության թևերը կարողանան որևէ հստակ կողմնորոշում ունենալ առկա զարգացումների մասով:

Սարգսյանի մի քանի նոր նշանակումներ վկայեցին, որ շատ մեծ հավանականությամբ էական թարմացումները կարող են կրել շղթայական բնույթ և առնչվել նաև խորհրդարանական ցուցակներին: Եվ սա, բնականաբար, անհանգստացնում է խորհրդարանի Հանրապետական խմբակցության մեծամասնությանը, որը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության զոհը:
Այդ իրողությունը իսկապես մեծ տագնապների տեղիք է տալիս ՀՀԿ ներսում, և Վահրամ Բաղդասարյանն արտահայտում է այդ շերտի տագնապներն ու Սերժ Սարգսյանին է հիշեցնում, որ այդ շերտը ավելի շատ բան է անում իշխանության համար, քան ՀՀԿ-ական երիտասարդ հռետորները: Վահրամ Բաղդասարյանն այդ շերտի անունից, ըստ էության, նաև որոշակիորեն ակնարկում է Սերժ Սարգսյանին, որ իշխանության մեջ հենց իրենք են առավելագույնս լեգիտիմ և այդ նպատակն է հետապնդում նրա հայտարարությունը, թե գնացեք ու հարցրեք ժողովրդին:

Սերժ Սարգսյանն, իհարկե, դա լավ գիտի, սակայն հենց սա էլ, ըստ էության, գլխավոր մոտիվն է, որը նրան ստիպում է առաջին իսկ հնարավորության դեպքում ազատվել այդ շերտի ներկայացուցիչներից՝ թույլ չտալով, որ իշխանական օղակներում լինի վատ, թե լավ, սակայն լեգիտիմությամբ իրեն գերազանցող որևէ մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում