Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են մոտ 7700 դոլարի չափով պարգևավճար տրամադրել այն մարդկանց, որոնք կհայտնեն քաղաքում շրջակա միջավայրի աղտոտման փաստերի մասին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքային վարչությանը։
Այդ միջոցառումը կգործի ապրիլից։ Կախված խախտման տեսակից՝ պարգևավճարը կկազմի մինչև 7700 դոլար։
Աղտոտման 17 տեսակների ցուցակի մեջ չմտնող աղտոտիչ գործունեության մասին հաղորդելու համար կվճարվի մոտ 15 դոլար։
Ծրագրվում է մայրաքաղաքի մերձակա 400 բնակավայրերում ածխի գործածումից անցնել գազի կիրառման։







































