ԵՊՀ-ից դուրս մնացած ուսանող Հովհաննես Եսայանի պնդումը, թե նրան հեռացել են քաղաքական հայացքների պատճառով, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Լևոն Մկրտչյանը կասկածելի է համարում: «Պետք է որոշակի ապացույց լինի դրա համար, որովհետեւ ռեկտորն ասում է, եթե մենակ ինքը հեռացված լիներ, թերևս կարող էինք մտածել, բայց ևս երեքն են հեռացվել՝ ֆիզկուլտուրայի դասերին չմասնակցելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ հավելելով, որ ևս մեկ անգամ այս թեմայի շուրջ կխոսի ԵՊՀ ռեկտորի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարարը դպրոցների տնօրենների հետ մարտի 18-ին կանցկացնի խորհրդակցություն, որին կմասնակցեն դպրոցների տնօրենները: «Կփորձենք ևս մեկ անգամ քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները»,- ասաց Լ. Մկրտչյանը և հավելեց, որ նման բոլոր քննարկումները լինելու են հրապարակային:
Նրա խոսքով՝ գոնե շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց: «Ոչ թե պատժիչ խնդիրների լուծման համար, այլ հասկանալու՝ ուսուցիչներին և ծնողներին հուզող խնդիրները:
Դպրոցներում դրամահավաքն արգելելու նախաձեռնության վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ նախարարը նշեց. «Դա ոչ թե ծաղիկների արգելք էր, այլ դրամական նվերի արգելք. երբ որ փող են հավաքում, թեկուզ քիչ քանակությամբ, և տալիս են ուսուցչին, տնօրենին: Մենք արդեն ունենք ահազանգեր այդպիսի դեպքերի կապակցությամբ: Մի գրիչի հարվածով ես ստորագրեցի, և դադարեց այդ երևույթը. իհարկե միամտություն է այդպես մտածելը: Երևի այս երևույթներն աստիճանաբար պետք է նվազեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































