ԱՄՆ-ից մի խումբ գիտնականներ որոշել են նեխած լոլիկները օգտագործել որպես էներգիայի աղբյուր՝ հայտնում է lenta.ru-ն: Նախագծի վրա աշխատող ասպիրանտ Նամիտա Շրեստան պնդում է, որ լոլիկները կարղ են հարմար լինել որպես հոսանքի քիմիական աղբյուրի հիմք: Մանրէները թթվեցնում են լոլիկի միջուկը, որը արտազատում է էլեկտրոններ և ստեղծում հոսանք:
Հետազոտության հեղինակների հաշվարկներով՝ եթե Ֆլորիդա նահանգում տարվա ընթացքում օգտագործվեն փչացած բոլոր լոլիկները, ապա կարելի է Disney World-ի ատրակցիոնները 90 օր ապահովել հոսանքով:









































