Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մշակել են FingerIO ալգորիթմների համալիր, որը թույլ է տալիս հեռակառավարել սենսորային էկրաններով սարքավորումները: Տեսանյութը հրապարակվել է ուսումնական հաստատության կայքում:
FingerIO-ն հետևում է օգտատիրոջ մատների շարժմանն ուլտրաձայնի միջոցով: Նախ սարքավորման դինամիկներն ուղարկում են չլսվող աուդիոազդանշան, որից հետո ներդրված բարձրախոսները որսում են ալիքի արտացոլումը: Այդպիսով սարքը վերածվում է մինի-սոնարի:










































