Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը պատիժ է կրում 2011-ին 77 մարդու սպանության համար, չորեքշաբթի օրը դատարանում հայտարարել է, որ ուժ է ստանում Հիտլերի «Մայն Կամպֆ» գրքից յուրացված սկզբունքներից, հաղորդում է Associated Press-ը:
Բրեյվիկի խոսքերով` բանտում իր կեցության պայմաններն անմարդկային են:
«Առավել մարդասիրաբար կլիներ գնդակահարել ինձ, քան թե վերաբերվել ինձ, ինչպես կենդանու»,- ասել է նա:










































