ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ նիստում հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիում «Շիրակ» հյուրանոցի նախկին շենքին:
«Կարծես թե 25 տարի շարունակ մենք ամեն օր երկրաշարժ ենք տեսնում Գյումրիում»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով խարխուլ շինություններին և հետաքրքրվելով նրանց ճակատագրով:
Հարցին պատասխանեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ Գյումրիում խնդիրներ կան՝ կապված գլխավոր հատակագծի հետ, և այն պետք է վերամշկավի: «Քաղաքում կիսաքանդ շենքերի գոյությունը լուրջ ահազանգ է հատկապես ներդրումային դաշտի համար: Այդ շենքերի հետ կապված կոնկրետ առաջարկներ դեռևս չունենք»,- նշեց քաղաքաշինության նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































