Շվեդիայում կին պետական ծառայողները միջինում 100 եվրոյով ավելի շատ են վաստակում, քան նրանց տղամարդ գործընկերները: Այս մասին հայտնում է Dagens Samhälle պարբերականը:
Հաղորդվում է, որ այդ երկրում կանայք տեղական ինքնակառավարման մարմիններում բարձր պաշտոններում ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ:
Լրագրողների ուսումնասիրության տվյալներով՝ կին բարձրաստիճան պաշտոնյաների միջին աշխատավարձը կազմում է 6323 եվրո ամսական, ինչը 100 եվրոյով շատ է, քան տղամարդկանց վաստակածը:








































